Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք

Առողջ քունն ամուր ընտանիքի հիմքն է

Առողջ քունն ամուր ընտանիքի հիմքն է

Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս ամուսնական զուգերին ժամանակին պառկել քնելու: Նրանք վստահ են, որ քունը օգնում է պահպանել լավ հարաբերությունները:

 

Գիտնականներն այս եզրակացությանն են եկել մի փորձի արդյունքում, որին մասնակցել է 60 զույգ' 18-ից 65 տարեկան: Կամավորները օրագիր են վարել այն մասին, թե ինչքան են քնել և ինչպես են գնահատում կողակցի արարքները տվյալ օրվա ընթացքում: Պարզվել է, որ անքուն կամ կիսաքուն մնացած օրվա ընթացքում զուգընկերները սկսել են «շնորհակալություն» չասել միմյանց տարրական բաների համար, որոնց համար շնորհակալությունը ենթադրվում է. նրանք սկսել են ավելի ցածր գնահատել կողակցին, բավարարված չլինել նրա և ոչ մի արարքից:

 

Փորձի երկրորդ մասում փորձագետները նկարահանել են կամավորներին ընտանեկան բարդ խնդիրների լուծման ժամանակ: Արդյունքում կրկին նրանք, ովքեր անքուն գիշեր են ունեցել, գրեթե ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել կողակցի առաջարկած լուծումների նկատմամբ:

 

Ընդհանուր առմամբ արդյունքները ցույց են տվել, որ անքնությունը ստիպում է մարդուն դժվարանալ կողակցի առավելությունները գնահատելու հարցում:

 

«Անքնությունը մեզ ավելի էգոիստ է դարձնում, և մենք սկսում ենք մեր պահանջմունքները ավելի բարձր դասել մեր երկրորդ կեսի պահանջմունքներից», -արդյունքներն ամփոփել է հոդեբան Էմի Գորդոնը:

Սկզբնաղբյուր. ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ